ԱՂՏՈՏՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ ստացավ քաղաքացուց, որ իր գնած «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի հավկիթներն աղտոտված են: Տեղեկացնենք, որ սերտիֆիկացման պարտադիր կանոնների մեջ հստակ գրված է, որ վաճառքի թույլտվություն ունեն միայն մաքուր վիճակով ձվերը, իսկ աղտոտված կճեպով հավկիթները խանութներ չպետք է ուղարկվեն, քանի որ ձվի կեղեւի ծակոտկենների մեջ կարող են թափանցել տարբեր տեսակի միկրոբներ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի ձվի վաճառքի եւ տեսակավորման պատասխանատու Գրիգոր Հովսեփյանի հետ. «Ձուն ֆաբրիկայի տարածքից դուրս է գալիս նորմալ վիճակում, կեղեւը չի կարող աղտոտված լինել: Չեմ կարծում, որ հանրապետությունում կա ինչ-որ ձու, որի ապրանքային տեսքն ավելի լավը լինի, քան մերը: Կան նորմատիվներ, ինչին մեր ֆաբրիկան հետեւում է»: Սակայն քաղաքացու կողմից արված լուսանկարները հակառակն են ապացուցում:




Լրահոս