
ԵԽԽՎ լիագումար նիստում հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան ներկայացրել է փաստաթուղթ, որով Վեհաժողովին կոչ է անում դատապարտել ՀՀ իշխանություններին: Հարցը վերաբերում է Սարսանգի ջրամբարի թեմայով զեկույցի պատրաստման ընթացքին, որին, ըստ ներկայացված փաստաթղթի, հայկական կողմը չի ցանկացել մասնակցել:
«Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակության աշխատանքը և ՀՀ իշխանություններին՝ նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս պահվածքի դատապարտման առումով»,- նշված է նրա ներկայացած փաստաթղթում: