Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների հետևման և ԶԼՄ-ների ազատության մասին Եվրախորհրդարանի վերջին զեկույցը սադրիչ է, փոխանցում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ Եվրոպայի հետ հարաբերությունները նոր միայն սկսել էին բարելավվել:
Անցած շաբաթ ԵԽ-ն զեկույց ներկայացրեց, որում ասվում էր 2015թ. Թուրքիայում, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, ԶԼՄ-ների անազատության և մարդու իրավունքների ռեկորդային խախտումների մասին: