ԼՂ խնդրի լուծման համար միջնորդներ են անհրաժեշտ. Միլի մեջլիսի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) խոսնակ Օկտայ Ասադովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար միջնորդների ներգրավվման անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրավիճակի կարգավորման համար մեզ միջազգային միջնորդներ են անհրաժեշտ», -գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:

Նշվում է, որ նման հայտարարությամբ Ասադովը հանդես է եկել Մոսկվայում Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Արիջանիի հետ հանդիպման ժամանակ:




Լրահոս