
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը քննարկել են ԼՂ հակամարտությունը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության հարցերը: Այս մասին ասվում է ռուսական արտաքին գերատեսչության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Անդրկովկասում անվտանգության խնդիրները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ իրավիճակը: Կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել ուկրաինական ճգնաժամի լուծման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, կողմերն անդրադարձել են նաև Մոլդովայի և Վրաստանի իրավիճակին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ում: