1 ՈՍԿԻ, 4 ԲՐՈՆԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը, որին մասնակցող 19 երկրների 160 մարզիկներից 13-ը ներկայացնում էին Հայաստանը (hավաքականի գլխավոր մարզիչ` Արշավիր Գրիգորյան): Վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի սան, 54 կգ քաշային սեւանցի Արման Սիմոնյանն արժանացավ ոսկե մեդալի: Իսկ մեր չորս բռնցքամարտիկները տուն վերադարձան բրոնզե մեդալով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս