Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը նախազգուշացնել Հայաստանին, փոխանցում է Vesti.az-ը:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ընթացքում մեծ թվով կորուստները ցույց տվեցին, որ ստատուս-քվոն չի կարող շարունակվել»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումը կարող է ազդեցություն ունենալ Նախիջևանի վրա, ինչն անհանգստություն է առաջացնում:
«Միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի համանախագահները պարտավոր են նախազգուշացնել Հայաստանին հրադադարի խախտման և ռազմական սադրանքների անթույլատրելիության մասին: Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ՝ Թուրքիան աջակցում է խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ջանքերի պահպանմանը: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ օկուպացված տարածքների շուտափույթ վերադարձման համար»,- հավելել է Թուրքիայի վարչապետը: