ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Երեկ ներկայացրինք երգիչ Հայկ Կասպարովի վրդովմունքը` կապված «Տարոսը ձեզ» երգի հետ: Հիշեցնենք, որ նա պնդում էր, թե Մհերն ու Արփին առանց իրեն տեղյակ պահելու օգտագործել են իր երգն ու տեսահոլովակ նկարել: Հայկը նաեւ պահանջում էր, որ Մհերը հրապարակավ ներողություն խնդրի իրենից: Մենք չկարողացանք կապ հաստատել Արփիի հետ, քանի որ երգչուհին 3 ամսով աշխատանքային ուղեւորության է մեկնել Քաթար: Իսկ ահա Մհերի պրոդյուսեր, ինչպես նաեւ վերոնշյալ տեսահոլովակի ռեժիսոր Գեորգի Հարությունյանի հետ զրուցել է «Բրավո»-ն: Պրոդյուսերը նշել է, թե այս պատմության հետ Մհերն ընդհանրապես կապ չունի. «Երգն իմ եւ Սոնյա Դիլանյանի սեփականությունն է, եւ միայն մենք ենք իրավասու որոշել` ով, երբ եւ ինչպես պետք է կատարի այն»:
Գեորգիի խոսքով` մեկ տարի առաջ երգչուհի Արփին իր ու Սոնյայի պատվերով է հեղինակել «Տարոսը ձեզ»-ը. «Մենք հոգացել ենք երգի բոլոր ծախսերն ու որոշել, որ Հայկ Կասպարովն ու Արփին կատարեն, սակայն քանի որ Հայկը Գերմանիա մեկնեց, երգին այլ ընթացք տվեցինք` հանձնելով Մհերին: Կարծում եմ` վերջինիս կատարմամբ զուգերգն անհամեմատ ավելի լավ է ստացվել»:
Մհերի պրոդյուսերի փոխանցմամբ` Արփին առաջարկել է, որ մեկ այլ երգչուհի կատարի իր հեղինակած ստեղծագործությունը: «Չհամաձայնեցի, քանի որ շատ էի ուզում իր եւ Մհերի դուետի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Եթե անգամ նա դեմ չէ երգը լսել մեկ ուրիշի կատարմամբ, ապա Հայկն ընդհանրապես այս թեման քննարկելու իրավունք չունի»,-ասել է Գեորգին` հավելելով, որ օգոստոսի 22-ին նույն երգը ներկայացվելու է նաեւ Մհերի եւ երգչուհի Օկսանա Բաբուրյանի կատարմամբ:
Գ. Հարությունյանը, որը ժամանակին համագործակցել է Հայկ Կասպարովի հետ եւ, իր խոսքով, շատ է օգնել երգչին, այսօր նրա հետ կապ չի պահում. «Գերմանիա մեկնելուց հետո ոչ մի անգամ չի զանգահարել ինձ, ինչո՞ւ պետք է նախօրոք տեղյակ պահեի որոշմանս մասին… Այսօր ուղղակի շնորհակալություն կհայտնեմ նրան, քանի որ իր բարձրացրած աղմուկի շնորհիվ «Տարոսը ձեզ»-ը լայն ճանաչում ձեռք բերեց»:

ԿԳՆԱՆ ԻՏԱԼԻԱ
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանի փոխանցմամբ`  թատրոնը 2010 թվականից մասնակցում է միջազգային ֆոլկլորային փառատոների: Այս տարի եւս «Հայաստանը՝ խաղաղության խաչմերուկում» ծրագրի շրջանակներում թատրոնը կմեկնի Իտալիայի Ալատրի եւ Նորմա քաղաքներ՝ մասնակցելու ֆոլկլորային միջոցառումներին:




Լրահոս