1889 թվականի ապրիլի 20-ին է ծնվել Ադոլֆ Հիտլերը: Նա ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով:
Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը: