
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն աշխատանքի առաջարկ է արել Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյինը:
Պորտուգալացին դեմ չէ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, սակայն կսպասի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների ավարտին: Սպասվում է, որ հոլանդացի Լուի վան Գալի պաշտոնանկության դեպքում, 53-ամյա պորտուգալացին կնախընտրի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: