Հրապարակ. Դոգը նոր պաշտոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, նոր պաշտոն է ստացել՝ կրկին համակարգում։ Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ։ Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար։
 
Հիշեցնենք, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում “Հետք” Էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով։ Դոգը հրել և վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաև ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն։ Բայց, ինչպես երևում է, Վովա Գասպարյանը նրան երկար գործազուրկ չթողեց։ Աղմուկն անցավ, և նա նորից պաշտոն ունի”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս