Առավոտ. Ռուս-ադրբեջանական դաշինքի հեռանկար չեմ տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պուտին-Ալիեւ հանդիպման շուրջ ենթադրությունները եւ դրանից սպասելիքները չափազանցված էին: Այս մասին “Առավոտ”-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
“Ռուս-ադրբեջանական համագործակցության, առավել եւս՝ ալյանսի հեռանկար չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը եվրոպական շուկաներ արտահանելով գազ եւ նավթ, սկզբունքորեն դառնում է Ռուսաստանի լուրջ տնտեսական մրցակիցը:
Եվրոպացիները չեն թաքցնում, որ իլհամալիեւյան ռեժիմի կամայականությունների առջեւ աչք են փակում միայն նրա համար, որ Ադրբեջանը Ռուսաստանի այլընտրանքն է “էներգետիկ անվտանգության ապահովման” հարցում: Այս իրավիճակում ռուս-ադրբեջանական ի՞նչ ալյանսի մասին է խոսքը”,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս