Հրապարակ. Ինչպե՞ս ընդունվեց Գենդերի մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած, որոշ պատգամավորների վրդովմունքը շարժած` 2013թ. մայիսի 20-ին ԱԺ ընդունած “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասինե օրենքը, մասնավորապես օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթը, որտեղ “սեռ” եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք, պարզվում է՝ ԱԺ-ում ընդունվել է մեծ խանդավառությամբ:
Օրենքի նախագծին “կողմ” է քվեարկել 108 պատգամավոր, միակ “դեմը”, այն էլ շփոթմամբ, եղել է ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանինը՝  հայտնի Աֆղանցի Մխիկինը, 8 ձեռնպահներն էլ եղել են ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, “Ժառանգությունից” Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանն ու Վարդան Այվազյանը: Ընդ որում՝ նիստին ներկա են եղել ու կողմ քվեարկել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության մյուս բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը:
Ինչպես երեւում է, բարձրացված աղմուկն ու հատկապես ընդդիմադիր պատգամավորների քվեարկությունը խիստ անհամատեղելի են: Ի՞նչ է կատարվել իրականում՝ պատգամավորներն իներցիայի ուժով ընդամենը կոճա՞կ են սեղմել, թե՞ պարզապես ուշադիր չեն եղել արտառոց ձեւակերպմանը եւ, օրենքի վերնագրին խաբվելով, կողմ են քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին: Օրենքն ԱԺ-ում է եղել դեռեւս 2011-ից եւ 3 ընթերցում է անցել, սակայն ոչ ոք այդ եզրույթին չի ընդդիմացել:
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս