
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյան։ Հիշեցնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։