ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետական դեպարտամենտի 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությանը: «Սերժ Սարգսյանը, որը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, հրապարակավ սաստեց Գագիկ Ծառուկյանին, դա հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ, նրան հեռացրեց ազգային անվտանգության խորհրդից՝ պաշտոնյաներին հանձնարարելով ստուգել դժգոհությունները նախկինում նրա կատարած հանցագործությունների, հարկերից խուսափելու վերաբերյալ, եւ ակնարկեց, որ նա կարող է հեռացվել Ազգային ժողովից»,- գրված է զեկույցում:

Քաղաքական կարծիքի ազատության ոտնահարման օրինակների շարքում պետքարտուղարությունը վկայակոչել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով Արշակ Այվազյանը դատապարտվեց մեկ ամսվա ազատազրկման: Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի «հերոսությունները», այն է՝ աջ ու ձախ լրագրողներին եւ իրավապաշտպաններին սպառնալու պատմությունները եւս տեղ են գտել զեկույցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս