
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը բեռլինյան գրասենյակում ԼՂ կոնֆլիկտի գոտում վերջին ռազմական գործողությունների և ներկայիս դրության մասին զեկույց կներկայացնի: Այս մասին թվիթերի իր պաշտոնական էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ ԼՂ կոնֆլիկտի հարցը կքննարկվի ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ նախատեսված բանակցությունների ժամանակ: