
Օգոստոսի 15-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել՝ 00.30-ին: Ամբողջությամբ այրվել է արագ սննդի պատրաստման կետը (20 քմ):