Հովիկ Աբրահամյանի` աշխատանքից ազատված ավագ օգնականը գնաց Տիգրան Սարգսյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հրայր Սարգսյանը, որը նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, իր դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից, առաջիկայում նոր աշխատանքի կանցնի: Նշենք, որ Հրայր Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրայր Սարգսյանը պատրաստվում է տեղափոխվել Ռուսատան եւ աշխատանքի անցնել իր զարմիկի՝ Տիգրան Սարգսյանի մոտ՝ Մոսկվայում: Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հրայր Սարգսյանը բավականին ստեղծագործական միտք ունի՝ հատկապես պետական միջոցները սեփականի վերածելու հարցում, եւ նրան Մոսկվա տեղափոխելու գաղափարը հենց այդ հանգամանքով է պայմանավորված:




Լրահոս