Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Մասնավորապես` Երևանի Գ. Նժդեհ փողոցի 56 շենքի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Զեյթունի գերեզմանատան մոտակայքում` 100 քմ, Հաղթանակ զբոսայգում`1500 քմ, Արարատի մարզի Գոռավան գյուղի հանդամասում ՝ Կուզեի սարում` 25 հա բուսածածկ տարածք,Կոտայքի մարզի Զովունի գյուղում` խաղատների մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Արզնու ձորում` 400քմ խոտածածկ տարածք, 10 դեկորատիվ ծառ և ջերմահարվել` 50 ծառ, Արզնի ավանում գտնվող Կամուրջշին 107 հանրակացարանի մոտակայքում` 6000 քմ, Գառնու ձորում՝ տաճարի մոտակայքում` 3000 քմ, Օգոստոսի 23 փողոցում՝ երաժշտա֊կան դպրոցի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 1-ին փողոցի թիվ 5 տան բակում` 2000 հակ պահեստավորված անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս