ՌԴ և ՀՀ կոմիտեների միջև ԼՂ հարցով համաձայնեցված փաստաթուղթը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի էր ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության ծառայությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ գիտակրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սակայն նիստից հետո կողմերի միջև ԼՂ հարցով համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ այդպես էլ չներկայացվեց: Լրագրողների հետ զրույցում ռուսական կողմի նեկայացուցիչները նշել էին, թե իրենց կանոնադրության համաձայն այդպիսի հայտարարություն կարող է ընդունվել միայն Դաշնային ժողովի մի քանի կոմիտեների համատեղ քննարկումներից հետո:

ArmLur.am-ն այսօր ռուսական կողմից հետաքրքրվեց` քննարկումներ տեղի են ունեցել, թե ոչ և երբ է հնարավոր միասնական հայտարարության ընդունումը: Ի պատասխան` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատյովը նշեց, որ քննարկումները դեռևս տեղի չեն ունեցել: Կոնդրատյովի խոսքով, մինչև հաջորդ շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի համապատասխան փաստաթուղթը:




Լրահոս