
Երևանի քաղաքապետարանի “Երևանյան ամառ” ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Կարապի լճում տեղադրված մեծ էկրանին ամեն երեկո հայկական ֆիլմեր են ցուցադրվելու։ Ի թիվս մարզամշակութային բազմաբնույթ այլ միջոցառումների, որոնք այս օրերին տեղի են ունենում մայրաքաղաքի տարբեր այգիներում, զբոսայգիներում, բացօթյա էկրանին հայկական ֆիլմերը ցուցադրվում են “Երևանյան ամառ” ծրագրի մեկնարկային օրից՝ օգոստաոսի 1-ից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: