
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին` ժամը 16.00-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արթուր Հայրապետյանի վարած “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել անասնագոմի:
Ա. Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց Արթուր Հայրապետյանը մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: