«Իսլամական պետություն»-ը մեծ թվով ահաբեկիչներ է ուղարկում Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում հայտարարել են, որ «Իսլամական պետություն»-ը մեծ թվով ահաբեկիչներ է ուղարկում Եվրոպա, փոխանցում է Reuters-ը:

«Կան նախանշաններ, որ «Իսլամական պետություն»-ն իր զինյալներին ուղարկում է Եվրոպա, և այժմ սպառնալիքի հաստատված երրորդ մակարդակը չի նվազեցվելու»,-հայտնել են Բելգիայի ճգնաժամային կենտրոնում:

Գործակալությունը նշում է, որ երրորդ մակարդակը նշանակում է, որ իշխանությունները հավանական են համարում ահաբեկիչների նոր հարձակումները:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում ահաբեկչությունների արդյունքում 32 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը:




Լրահոս