Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էրդողանի աշխատակազմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան երբեք չի ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ապրիլի 20-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը, փոխանցում է Trend-ը:

«Այդ իսկ պատճառով Անկարան նշանակություն չի տալիս 1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու՝ Եվրախորհրդարանի կոչերին»,- հայտնել են Էրդողանի աշխատակազմում:

Բացի այդ, Թուրքիայի նախագահի աշխատակազմն այդ կոչերը «սադրիչ» է անվանել:

«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել 1915թ. իրադարձությունները հետաքննելու համար, սակայն հայկական կողմն անտեսում է այդ առաջարկը, և դա վկայում է այն մասին, որ ոչ մի ապացույց չկա, որ 1915թ. հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել»,- փոխանցում է աղբյուրը:




Լրահոս