Beeline-ը կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն և կարիերա Expo» ցուցահանդեսի շրջանակում 20 ապրիլի 2016 թ., Երևան. Beeline-ն ավագ կուրսերի ուսանողներին կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն և կարիերա Expo» 2016 տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում: Ստաժավորման ծրագրից բացի Beeline-ը կներկայացնի Beeline-ի ինտերնետ ծառայությունների «Տարածքային վաճառքների մենեջեր» ծրագիրը, որն ուղղված է երիտասարդներին և ուսանողներին աշխատանքով ապահովելուն:
Beeline-ն ուսանողներին կառաջարկի անցնել 9 ամիս տևողությամբ վճարվող ստաժավորում ընկերության տարբեր բաժիններում` Մոնիտորինգի կենտրոն, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինություն, Գործառնությունների վերահսկողության վարչություն, Մարքեթինգի ծառայություն, Իրավաբանական վարչություն և Հաճախորդների փորձի բարելավման նախագիծ: Ծրագրի արդյունքներով լավագույն փորձնակները կստանան հնարավորություն անցնելու հիմնական աշխատանքի Beeline-ում:
«Beeline-ը յուրաքանչյուր ուսանողի առաջարկում է ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում անձնական ղեկավարի: Փորձնակները հնարավորություն կունենան մասնակցելու ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև կկատարեն հետաքրքիր գործնական առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս կիրառել գիտելիքները պրակտիկայում:
Մեծ ընկերությունում աշխատելու փորձը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի օրինակով անշուշտ լավ սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի համար և կօգնի արձնել նրանց կյանքն ավելի լավը, իսկ մեզ, որպես նորարար ընկերություն հիանալի հնարավորություն է նպատակասլաց և տաղանդավոր փորձնակներով լրացնելու մեր աշխատակիցների շարքերը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության մի մասն է: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թ.: Այս ընթացքում ընկերությունում պրակտիկա է անցել 96 փորձնակ, որից 47-ը դարձել են Beeline-ի աշխատակից: Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել երկրի առաջատար բուհերի ավագ կուրսերի ուսանողները: Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի համար փորձնակների հավաքագրումն անցկացվում է ամեն տարի ապրիլից մինչև հունիս: Ուսանողներին անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում։
«Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությունը «ՎիմպելԿոմ»-ի սոցիալական կորպորատիվ քաղաքականության առանցքային մասն է և ուղղված է նրան, որպեսզի աջակցի երիտասարդ սերնդին թվային տեխնոլոգիաների և նորարարությունների միջոցով կառուցել իրենց ապագան: