Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են ԼՂՀ մի շարք զորամասեր. հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:

Քննարկվել են տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարներ, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ:




Լրահոս