Ծեծի են ենթարկել Ժամանակակից արվեստների միության նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջեւ, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարեւանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բենզալցակայանի առջեւ սեւ “Լադա” մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս:  Մանուկ Նիգոյանը պահանջել է վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրմշտոց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաեւ մեքենայի ուղեւորը, վեճը հարթվել է բենզալցակայանի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը  կդիմի Երեւանի ճանապարհային ոստիկանությանը վարորդին  գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու  պահանջով:




Լրահոս