Galatv .am-ը այսօր կապ է հաստատել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ, որտեղից տեղեկություն ենք ստացել, որ գրասենյակի աշխատակիցները դեռեւս չեն հանդիպել Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերու հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ԿՄԽԿ-ի լրատվության պատասխանատու Իլլահա Հուսեյնովան:
“Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է”,-նշեց Իլլահա Հուսեյնովան:
Հարցին, թե ինչու այս ընթացքում ռազմագերու ընտանիքին որևէ տեղեկություն չի հաղորդվել ռազմագերու մասին, քանի որ յոթօրյա ժամկետում պետք է ռազմագերին իր ընտանիքին որևէ հաղորդագրություն ուղարկեր, որ ինքը կենդանի է, մամուլի պատասխանատուն նշեց, որ եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ, այսինքն եթե իշխանությունների կողմից որոշվի, որ պետք է ընտանիքի հետ հաղորդակցում լինի, ապա իրենք կնպաստեն:
Թե ինչու ԿՄԽԿ Բաքվի գրասենյակը չի արձագանքում ռազմագերուց հարցազրույց վերցնելու փաստին, արդյոք դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում չէ, մամուլի պատասխանատուն ասաց.
,Եթե ծանոթ եք ԿՄԽԿ-ի գործունեությանը, մենք հիմնվում ենք փաստերի վրա, բայց իրավասու չենք հրապարակել, հանրայնացնել այնե:
Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստով տեսանկարահանելուն, Իլլահա Հուսեյնովան նշեց.
“Պիտի կրկնեմ այն արտահայտությունը, որ ԿՄԽԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, ինչ վերաբերում է խախտումներին, ապա եթե դրանք լինեն, մենք կքննարկենք այն երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց դա չենք կարող հրապարակել՚ ելնելով ԿՄԽԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից: Ամեն դեպքում, մենք կհորդորենք կողմերին շարժվել օրենքների սահմանում”:
Մանրամասները՝ http://www.galatv.am/news/view/hakob_1508.html