«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում քիմիական զենք են կիրառել քրդական փեշմերգա զինված խմբավորումների ստորաբաժանումների դեմ: Այս մասին հայտնել է իրաքյան քրդերի զինված ուժերի ներկայացուցիչ Սիրվան Բարզանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
««Իսլամական պետություն»-ն Էլ-Քուվեյր շրջանում Աբու-Շիթ գյուղում հարձակում է գործել՝ քիմիկատներով լցոնված 12 հրթիռ արձակելով»,-ասել է նա՝ հավելելով, որ 6 քուրդ զինյալ է տուժել:
Ապրիլի սկզբին The Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ Մոսուլի համալսարանում ահաբեկիչներին հաջողվել է «նոր սերնդի պայթուցիկներ» արտադրել, այդ թվում քիմիական զենք: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ այնտեղ քիմիական զինամթերքը պատրաստվում է պերօքսիդի հիմքում, պայթուցիկներ՝ նիտրատից, ինքնաշեն պայթուցիկ սարքեր: