Ընտրական նոր օրենսգրքի քննարկման «4+4+4» ձևաչափի հաստատումից անմիջապես հետո մենք հրապարակավ աջակցեցինք իշխանական կոալիցիայի մաս չկազմող ԱԺ խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների համատեղ ներկայացրած հինգ պահանջներին։ Մենք հույս ունեինք, որ բանակցությունների արդյունքում կհաջողվեր հասնել կոնսենսուսի, ինչը հատկապես այսօրվա իրողությունների պարագայում խիստ կարևոր է։
Ցավով պետք է արձանագրել, որ կողմերի հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ չի կայացրել համաձայնություն առանցքային որևէ հարցի վերաբերյալ։ Չեն գտնվել փոխադարձաբար ընդունելի լուծումներ։
Այս պայմաններում մենք անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից անզիջում վարքագիծը և հինգ պահանջներին ընդառաջ չգնալու գործելաոճը։ Դա չի բխում մեր պետության և հասարակության շահերից։
Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումները Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ և պնդում ենք, որ այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Եվ պետք է շարունակել քննարկումները այդ ուղղությամբ։
Վարդան Օսկանյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Վահե Հովհաննիսյան