Սյունիքի մարզի 38 ընտրատարածքում առաջադրված են երեք թեկնածուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրված են պատգամավորի երեք թեկնածուներ:  
Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, նախօրեին  թ.38 ԸԸՀ-ում ինքնաառաջադրած անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանից բացի, այսօր առաջադրվել են ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը և անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Սարգսյանը: Ա.Կարապետյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ Տ.Սարգսյանը՝  ինքնաառաջադրման կարգով:  
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է այսօր ժամը 18-ին:




Լրահոս