Ադրբեջանական կողմն այսօր` ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտկորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դեռևս չի հաղորդում զոհվածի անունը։ Զինծառայողի մարմինը կուղարկվի փորձաքննության մահվան պատճառը պարզելու համար։