Ռուսաստանի աջակցությունը Սիրիային թույլ տվեց խուսափել նոր զանգվածային սպանություններից, կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սիրիայի կառավարությանը Ռուսաստանի տրամադրած աջակցությունն օգնեց կանխել պետական համակարգի, պետության փլուզումը, կանխել իշխանության ինստիտուտներն ու խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային նոր սպանությունները»,-ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ ռուսական ավիացիայի գործողություններն օգնեցին սիրիական բանակին նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և ճնշել ահաբեկիչներին: «Ազատագրվեցին ավելի քան 400 բնակավայրեր: Օպերացիայի ընթացքում ոչնչացվեցին ավելի քան հազարավոր ահաբեկիչներ, այդ թվում Ռուսաստանի և ԱՊՀ երկրներից»,-ասել է Պուտինը, հաղորդվում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Սիրիայում հաջողվեց քաղաքական գործընթաց սկսել պաշտոնական Դամասկոսի և ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հրամանով մարտի 14-ից Սիրիայից դուրս բերվեց ռուսական զորքերի հիմնական մասը: