Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ևս միացել է ծանր հիվանդ ԼևոնՀայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակին: Նշենք, որ դրա տակ արդեն ավելի քան հիսուն հազար մարդ է ստորագրել:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ պարոն Պուտին,
Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:
Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև: Լինելով ակտիվ քաղաքացի`նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական և բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրև հերոս է ընկալվում:
Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչնին քնիննոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաև մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:
Ինչևէ, ԼևոնՀայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա:
Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է:
Խնդրում ենք Ձե րաջակցությունը Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցում»:
«Ազատություն Լևոն Հայրապետյանին»
քաղաքացիական նախաձեռնություն