Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ օգոստոսի մեկից մեկնարկած “Երևանյան ամառ” մեկամսյա ծրագրի միջոցառումներից հերթականը տեղի է ունեցել “Հաղթանակ” զբոսայգում, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 –ն բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել:
Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները պարբերական բնույթ են կրում:
“Հաղթանակ” զբոսայգու տարածքում միջոցառումների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:
Մինչ այս, առանձին օրերի, անվճար ակցիաներ են անցկացվել Երևանի կենդանաբանական այգում ու մանկական երկաթուղում:
“Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մշակութային, մարզական ու առողջապահական միջոցառումներ, իսկ բակերում ` նաև բակային ճամբարներ:
“Երևանյան ամառը” ծավալուն ծրագիր է, որի հիմնական նպատակը ամռան վերջին ամիսը փոքրիկ երևանցիների ու նաև նրանց ծնողների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելն է: