ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀՀ ՖՆ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի համար Գագիկ Խաչատրյանը սրբություն է: Սովորաբար պաշտոնյաները, գրասենյակային աշխատողները սեղանի մի անկյունում ունենում են իրենց երեխաների կամ ընտանեկան լուսանկարը, բայց Բաբկեն Ղազարյանի համար ընտանիքն ու սրբությունը ՀՀ ֆինանսների նախարարն է, որի լուսանկարը դրված է իր աջ կողմում: Հիմա մնում է հասկանալ՝ սա հավատարմությա՞ն, թե՞ քծնանքի դրսեւորում է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Քրիստինե Դանիելյան (31 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ):
-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ.
– անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա քաղաքացիների կամ օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 150.000 ՀՀ դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 120.000 ՀՀ դրամ, 7 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 90.000 ՀՀ դրամ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե օտարերկրացուն կացության կարգավիճակ չի տրամադրվում, ապա նա ինչպե՞ս կարող է բողոքարկել դիմումի մերժումը: Եվ խնդրում եմ ասեք՝ դիմումի մերժման դեպքում որքա՞ն ժամանակ անց օտարերկրացին նորից կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:

Աէլիտա Մխիթարյան (47 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով: Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նրանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել ՀՀ տարածք եւ բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի: ՀՀ տարածքում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, բացառությամբ ընտրական իրավունքի: Ի դեպ, նրանց վրա չի տարածվում ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտականությունը:




Լրահոս