
“EMPYRAY” ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի`ընդմիշտ ԱՄՆ մեկնելու մասին լուրերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է հենց երգչի հետ: Սարգիսը նկատեց, որ իր այցն Ամերիկա ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական բնույթ է կրում: Իր բացակայությունից չեն տուժում նաեւ խմբի աշխատանքները: Երաժիշտը շեշտեց, որ երկրից ընդմիշտ չի հեռացել: Խմբի մյուս անդամ Գիսանե Պալյանն էլ հավելեց, որ շուտով իրենք նոր տեսանյութ կներկայացնեն, որն անմիջականորեն կապված է Սարգիս Մանուկյանի եւ “EMPYRAY” խմբի հետ: