Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ կան դեպքեր, որտեղ մենք ավելի կոնսոլիդացված պետք է լինենք: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կարճատև պատերազմի հետևանքներին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Մենք գիտենք, որ անընդհատ է մեր պատերազմը, մեր զինվորները գրեթե ամեն օր զոհվում են, չգիտենք՝ վաղն ինչ կլինի, բանակցային գործընթացը կանգնել է փակուղու առջև: Այս օրերին ամեն ինչ պետք է արվի և արվում է», – նշեց նա:
Անդրադառնալով ռուսական կողմի միջամտությանը և նրանց հնարավոր շահերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Աճեմյանը նշեց. «Առհասարակ մենք եկել ենք այն եզրակացության, որ ամեն երկիր ունի իր շահը և պարտադրել որևէ երկրի՝ այլ երկրի համար ինչ-որ բան անել, դա իհարկե ծիծաղելի կլինի»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան