Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ինքներս պատրաստ ենք զինվելու և մեր կռիվը տալու: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կարճատև պատերազմի հետևություններին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Քառօրյա պատերազմը կարծես թե նոր որակի բերեց հանրության մեջ պետական մտածելակերպը, կարծես թե նոր օրակարգ առաջ քաշվեց: Այս օրերին ամբողջ ազգը համախմբած էր և սա նշանակում է, որ ունենք գերխնդիր, որը լուծված չէ, և մենք պետք է զգոն լինենք, որպեսզի կարողանանք դա կարգավորել», – նշեց նա:
Սահակյանի խոսքով` դասեր քաղելու և վերաիմաստավորելու բավականին բաներ կան: «Քառօրյա պատերազմը մեր օրակարգ մտցրեց լրիվ այլ հարցեր: Հիմա մեզ պետք է և կառավարման մեխանիզմների մեջ որոշակի փոփոխություններ անենլ , և առաջնահերթություններ անել», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում