ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Այսօր ոստիկանների տոնն է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե հաշմանդամ աշխատողներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:

Հրաչուհի Քոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն /144 հոդված/: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավել:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իրավունք ունի՞ իր ցանկությամբ հրաժարվել կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:

Գայանե Կարապետյան (33 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Կարապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ՝ 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ՝ 29.280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3. եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավել՝ 518.080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարձու աշխատողը համակարգից հրաժարվելու դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով: Վարձու աշխատողի սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է գործատուն, որպես հարկային գործակալ, յուրաքանչյուր ամիս հարկային մարմին ներկայացնելով անձնավորված հաշվետվություն` աշխատողին վճարված եկամուտների եւ կատարված սոցիալական վճարի վերաբերյալ:




Լրահոս