Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Marca-ն հայտնում է, որ «արքայական ակումբ»-ի հետ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը, սակայն կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը:
Անձամբ Ռոնալդուն դեմ չէ մինչև 2021 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ: Մադրիդյան ակումբում հասկանում են, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն, և պայմանագիրը չերկարաձգելը կարող է ռիսկային լինել: