Կառավարության հերթական վարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է ճանապարհաշինարարության համար նոր վարկեր վերցնել: Այս անգամ խոսքը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի մայրուղու մասին է: ՀՀ կառավարության՝ վաղը նախատեսված նիստում գործադիրը պատրաստվում է հավանություն տալ վերը նշված մայրուղու վերանորոգման ծրագրին:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ մայրուղու երկայնքով գտնվող պետական եւ համայնքային հողամասերն այլեւս չպետք է օտարվեն կամ վարձակալության տրվեն: Նախագծին կից հիմնավորումից պարզ է դառնում, որ մայրուղու վերանորոգման նպատակով նախատեսվում է Եվրոպական ներդրումային եւ Ասիական զարգացման բանկերից վարկեր վերցնել: Սակայն վարկային գումարների չափը դեռեւս չի հրապարակվում:




Լրահոս