ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին այն մասին, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել Ադրբեջանի սահմանը: Պատճառը, ըստ տեսանյութի, այն է եղել, որ Հակոբին  հրամանատարը ուղարկել է ջուր բերելու, նա չի կատարել վերադասի կամքը, ինչի արդյունքում հարված է ստացել աչքին: Սակայն Հակոբի եղբայրը՝ Հարութը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից: Ըստ նրա, թերեւս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով: Պարզվում է, այս հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել: Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում: Նրա եղբայրը տեղեկացրեց, որ եղբոր զորամասից իրենց որեւէ մեկը չի զանգահարել եւ տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել: Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին:




Լրահոս