Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը՝ 5-7 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            28.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -6.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           13.10C




Լրահոս