«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին եռամսյակի նախնական արդյունքներով 5,5 տոկոս տնտեսական աճ են արձանագրել: Իհարկե, այդ տվյալն հենց այդպես իբրեւ տնտեսական աճ չի ներկայացվում: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած «տնտեսական աճ» տերմինը պաշտոնապես վերացվեց եւ փոխարենը ներդրվեց «տնտեսական ակտիվության ցուցանիշ», որի հաշվարկման մեթոդները միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի:
Արդյունքում, Հայաստանի տնտեսությունն ուզում է փլվի էլ, միեւնույն է՝ պաշտոնյաները կարողանում են «աճ» գրել: Պարզապես, աճում-աճում են, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվում, մարդիկ շարունակում են աղքատանալ: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ առեւտրաշրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 5 միլիարդ դրամով: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում առնվազն 5 միլիարդ դրամի չափով աղքատացել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: