ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներոով, hունվար ամսվա վերջի դրությամբ 1000 մարդու հաշվարկով աշխատանք է փնտրում 72.2 տոկոսը: 2013թ. հունիսի վերջի դրությամբ գործազուրկները մայրաքաղաքում կազմում են 58.8 տոկոս: Աշխատանք փնտրողների թիվը մարզերում եւս մեծ է. Շիրակում` 9.1%, Լոռիում` 8%, Կոտայքում` 6.3%, Գեղարքունիքում` 5.4%, Սյունիքում` 5%, Տավուշում` 4.5%, Արմավիրում` 3.3%, Արարատում` 3.2%, Արագածոտնում` 2.0%, Վայոց ձորում` 1.1%:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս տարվա փետրվարին կայացած նախընտրական հանդիպումներից մեկում Սերժ Սարգսյանին ասել էր, թե քաղաքապետարանն ունի վարորդի 150 թափուր աշխատատեղ, բայց քաղաքացիները հրաժարվում են աշխատել 150 հազար դրամից պակաս աշխատավարձով: Այն, որ Տարոն Մարգարյանը ստել էր, բացահայտվեց հենց հայտարարության հաջորդ օրը: Սակայն հիմա ԱՎԾ պաշտոնական տվյալները խոսում են այն մասին, որ 20 499 մարդ աշխատանք է փնտրում: Մի՞թե նրանց մեջ վարորդներ չկան:
58.8% ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ