ԱՄՆ-ի ավիացիան Իրաքի հյուսիսում սկսել է ռմբակոծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը լեգենդար B-52 ռմբակոծիչներով, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը: Այս մասին հայտարարել է Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական օպերացիային մասնակցող ամերիկյան զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում ահաբեկիչների զինապահեստների ուղղությամբ:
ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում վերջին 25 տարում ռմբակոծիչների գործարկման առաջին դեպքն է: Ավելի վաղ ամերիկացիներն ահաբեկիչների դեմ հիմնականում F/А-18 Super Hornet ռազմական ինքնաթիռներ են կիրառել:
B-52-ն օգտագործվում է ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի կողմից 1995թ.-ից: