ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրն այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, որտեղ նրան սառը ընդունելություն էր սպասվում, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
«Այսօր հայտնի դարձավ, թե որքան է Օբաման զայրացրել սաուդցիներին»,-գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:
Բարաք Օբամային օդանավակայանում դիմավորել է ոչ թե Սաուդյան Արաբիայի թագավորը, այլ ոչ մեծ պատվիրակություն՝ Էր Ռիյադի նահանգապետի գլխավորությամբ, փոխանցում է CNN-ը:
Բացի այդ, երկրի ԶԼՄ-ները չեն հեռարձակել ԱՄՆ-ի նախագահի ժամանման կադրերն ու պալատ այցը: Եվ արդյունքում սոցցանցերում Օբամայի ընդունելությունը «արհամարհական» են անվանել, նշում է CNN-ը: