![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/33e6363889f5372d65e85c7d0dcd8d2e.jpg)
Այսօր` կեսգիշերն անց, Երևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Ըստ shamshyan.com-ի` մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ դիակի ինքնությունը պարզվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: