![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/arcvik-minasyan.jpg)
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրն ու այդ ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը:
Նախագծի օրակարգից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանություն կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: